ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան

Արտակարգ իրավիճակների նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ Հայաստանում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Մինասյան. «Էստակադաների և ստորգետնյա ճանապարհների հարցը շատ քաղաքների համար ցավոտ խնդիր է»

Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուսների համար՝ դժվարանցանելի:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է:

Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք, Արթիկ քաղաքներում և Սյունիքի մարզի «Սարավան-Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Լարսի այլընտրանք լաստանավային ուղին. վրացի փորձագետն ասել է` որ դեպքում այն կգործարկվի

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտն էլ տեղեկացնում է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բոլոր տեսակի ավտոմեքենաների համար բաց է:

Լարսում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով Հայաստան եկող ավտոբուս են կանգնեցրել

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին շինարարական աշխատանքները շարունակվում են, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է. որպես այլընտրանքային ճանապարհ  սահմանվել է Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն  ավտոճանապարհը։