Սանկտ Պետերբուրգի ռեստորաններից մեկում ոսկով շաուրմա են մատուցում. տեսանյութ

Ռուսաստանի ռեստորաններից մեկի ճաշացանկում հայտնված շաուրման տարբերվում է սովորականից։Տեսանյութում երևում է շաուրմայի պատրաստման ընթացքը։
Sputnik

Շարուրման պատրաստվում է սովորական բաղադրիչներից` լավաշ, վարունգ, լոլիկ, տոմատի մածուկ, մայոնեզ և հավի կրծքամիս։ Սակայն վերջում այս ամենին է գումարվում ոսկյա թիթեղի վրա դրված մեկ գդալ ալմասը (ալբինոս թառափի ձկնկիթ), որն ամենաթանկն է աշխարհում և արտադրվում է միայն Իրանում։

Գինոսյանը շաուրմա պատրաստելու ռեկորդ սահմանեց. տեսանյութ

Այս շաուրմային մեկ բաժինը մոտ 2 հազար ռուբլի է, սակայն խոհարարները վստահեցնում են, որ ռեստորանի համար այս գինը լիովին նորմալ է։

Անապայի հայ ամենահմուտ շաուրմա պատրաստողը նաև լավ ձեռնածու է