Կուբանում մասնավոր ուղղաթիռ է վթարի ենթարկվել, օդաչուն մահացել է. տեսանյութ

Նովոռոսիյսկի քաղաքապետ Իգոր Դյաչենկոն հաստատել է վթարի մասին տեղեկությունը։ Միջադեպի հանգամանքներն ու օդաչուի ինքնությունը պարզվում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Robinson R66 մասնավոր ուղղաթիռը վթարի է ենթարկվել Նովոռոսիյսկի մերձակայքում` Կուբանում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ուղղաթիռն ընկել է Աբրաու Դյուրսո գյուղից 5 կմ դեպի հարավ–արևմուտք», – ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով` օդաչուն մահացել է։

«Շերեմետևոյում» ինքնաթիռներ են բախվել

Նախնական տվյալների համաձայն` այնտեղ, որտեղ ընկել է ուղղաթիռը, ավերածություններ չկան։

Դոնի Ռոստովում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռի 49-ամյա օդաչուն մահացել է