«Մեծացանք, քիչ–քիչ սեր առաջացավ». ԱԱԾ–ն Գոհար Վարդանյանին նվիրված տեսանյութ է պատրաստել

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տեսանյութում հայտնի հետախույզները հետաքրքիր դրվագներ են պատմում իրենց կյանքից։
Sputnik

Հետախույզ Գոհար Վարդանյանը պատմում է, որ 13 տարեկանից ճանաչել է Գևորգին, հետո միասին մեծացել են, քիչ–քիչ սեր է առաջացել։

Հետախույզի ակնոց, Մորզեի սարք ու լուսանկար Չերչիլի թոռան հետ. լուսանկարներ ԱԱԾ թանգարանից

«Ես 7 հոգուց բաղկացած խումբ կազմեցի, Գոհարը միակ կինն էր, այդ պատճառով էլ բոլորը նրան ուշադրություն էին դարձնում, որպեսզի Գոհարն իրեն լավ զգա իրեն»,– պատմում է Գևորգ Վարդանյանը։

Կինն էլ հետաքրքիր դրվագ է պատմում մի հանդիպումից, որին նրանք հրավիրված են եղել, բայց այդպես էլ չեն մասնակցել, որովհետև հավաքույթի ներկաներից մեկը նրան բոլորովին այլ անունով է ճանաչել։

Ինչու Գոհար և Գևորգ Վարդանյաններն այդպես էլ երեխա չունեցան. պատմում է ընտանիքի բարեկամը

Խորհրդային լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը կյանքից հեռացավ նոյեմբերի 25-ին: Նա 93 տարեկան էր: 

Գոհար Վարդանյանը ծնվել է 1926 թվականին Հայաստանում, 30-ականներին նրա ընտանիքը տեղափոխվել էր Իրան:

«Նույնիսկ Պուտինին ոչինչ չասաց». պատմաբանը նոր փաստեր է «գաղտնազերծել» Վարդանյանների մասին

16 տարեկանում Գոհարը Թեհրանում միացել է իր ապագա ամուսնու՝ Գևորգ Վարդանյանի հակաֆաշիստական խմբին: 1943թ-ին` Թեհրանի հայտնի կոնֆերանսի ժամանակ, Գևորգ Վարդանյանի խումբն ապահովել է անվտանգությունն ու խափանել Իոսիֆ Ստալինի, Ֆրանկլին Ռուզվելտի և Ուինսթոն Չերչիլի դեմ գերմանական հետախուզական ծառայության նախապատրաստած մահափորձը: Այս մասին պատմում է հայտնի «Թեհրան-43» գեղարվեստական ֆիլմը:

Ինչպես են հայ հետախույզները ՆԱՏՕ–ի ինքնաթիռով հասել ԱՄՆ. դրվագներ Վարդանյանների կյանքից