Հետախույզի ակնոց, Մորզեի սարք ու լուսանկար Չերչիլի թոռան հետ. լուսանկարներ ԱԱԾ թանգարանից

Sputnik

Խորհրդային լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների` հայրենիքին մատուցած անուրանալի ծառայությունների մասին այսօր մի համեստ ցուցափեղկ կա Հայաստանի ԱԱԾ շենքում գտնվող թանգարանում։

«Նույնիսկ Պուտինին ոչինչ չասաց». պատմաբանը նոր փաստեր է «գաղտնազերծել» Վարդանյանների մասին

Ներկայացված ցուցանմուշների գերակշիռ մասը հետախույզ ամուսիններն իրենք են նվիրել թանգարանին, երբ տարբեր առիթներ այցելել են այստեղ։

Ցուցանմուշների շարքում աչքի է ընկնում մի ակնոց, որը ոչ մի բանով չի տարբերվում խորհրդային տարիներին օգտագործվող ակնոցներից։ Բայց հետախուզության գործի գիտակները պատմում են. Ակնոցն ավելի քան 70 տարի առաջ կիրառվել է ռադիոհաղորդագրություններն ընթերցելու համար։

Ցուցափեղկում նաև Վարդանյանների ականջակալներն են, մորզեի ապարատը, նույնիսկ թալիսման համրիչը և անձնական ու աշխատանքային այլ իրեր ու լուսանկարներ։

Ինչպես են հայ հետախույզները ՆԱՏՕ–ի ինքնաթիռով հասել ԱՄՆ. դրվագներ Վարդանյանների կյանքից

Վերջինների շարքում նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի թոռնուհու հետ Գևորգ Վարդանյանի լուսանկարն է, այն պահին, երբ կինը շնորհակալություն է հայտնում հայ հետախույզին` պապի կյանը փրկելու համար։

Ինչու Գոհար և Գևորգ Վարդանյաններն այդպես էլ երեխա չունեցան. պատմում է ընտանիքի բարեկամը

1 / 16
Գևորգ և Գոհար Վարդանյանների անկյունը ԱԱԾ թանգարանում
2 / 16
Շուրջ 15 տարի Վարդանյան ամուսիններն արտերկրից գաղտնի հաղորդագրություններ են ուղարկել «Մորզե» ապարատով
3 / 16
Գոհար Վարդանյանը 2006թ–ի մարտի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Կրեմլի Գեորգիևյան պալատում կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ։
4 / 16
1930-1953թթ–ին` ԻԻՀ–ում բնակվելու տարիներին, համրիչը պատկանել է Գևորգ Վարդանյանի հորը` Անդրանիկ Վարդանյանին։ Հայրն այն նվիրել է որդուն ու հարսին` արտերկիր գաղտնի աշխատանքի մեկնելիս` որպես թալիսման։ Վարդանյաններն այն պահել են ոչ միայն գործուղման ողջ ընթացքում, այլև դրանից հետո և ի վերջո նվիրել թանգարանին։
5 / 16
Գևորգ Վարդանյանը ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանի հետ, պարգևատրման ժամանակ, 2004թ–ին։
6 / 16
Ակնոց, որի օգնությամբ հնարավոր է եղել ընթերցել փափուկ ժապավենի վրա արված հաղորդագրությունները։
7 / 16
Գոհար Վարդանյանը ԱԱԾ թանգարանում (2016թ․)
8 / 16
Նիկոլայ Դոլգոպոլովի "Վարդանյան" գիրքը ԱԱԾ թանգարանում
9 / 16
Գևորգ Վարդանյանը Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի թոռնուհի Սիլիա Սանդիսի հետ 2007թ–ին։ Կինը հատուկ հանդիպել է հայ հետախույզի հետ` 1943թ–ին Թեհրանում պապի կյանքը փրկելու համար նրան շնորհակալություն հայտնելու նպատակով։
10 / 16
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի առթիվ հետախույզ Պետրոս Պետրոսյանին հանձնած հուծամեդալը
11 / 16
Գևորգ և Գոհար Վարդանյանների լուսանկարը ԱԱԾ թանգարանում
12 / 16
2014 թվականին թողարկված Գևորգ Վարդանյանի նամականիշը
13 / 16
Գևորգ և Գոհար Վարդանյաններն արտերկրում հետախուզական աշխատանքի տարիներին։
14 / 16
Պետրոս Պետրոսյանի "Էջեր հետախույզի կյանքից" գիրքը
15 / 16
Գևորգ Վարդանյանի կիսանդրին ԱԱԾ թանգարանում
16 / 16
Ականջակալներ, որ Վարդանյաններն օգտագործել են արտերկրում գաղտնի աշխատանքի ընթացքում` Կենտրոնից ռադիոհաղորդումներ ընդունելիս