ՌԱԴԻՈ

Էլիբեգովա. «Այս պահին Ադրբեջանում իրատեսական լուրջ փոփոխություն չեմ ակնկալում»

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է Ադրբեջանում հնչող հայտարարություններին, որոնք առնչվում են հարևան երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորությանը:
Sputnik
Էլիբեգովա. «Այս պահին Ադրբեջանում իրատեսական լուրջ փոփոխություն չեմ ակնկալում»

Այս պահի դրությամբ Ադրբեջանում իրավիճակը իշխանությունների կողմից վերահսկելի է, և ինչ-որ լուրջ սրացումների համար նախանշաններ չկան: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։

Ադրբեջանում լայնորեն տարածված է հայատյացությունը, և Եվրոպայում այդ մասին չգիտեն. Փաշինյան

«Անկասկած կաջակցենք». Զախարովան` հայերին ու ադրբեջանցիներին խաղաղության պատրաստելու մասին

«Ընդդիմությունն իր հերթին դեռ պատրաստ չէ կոնսոլիդացիայի: Նրանց ներսում էլ կա պառակտվածություն: Մյուս կողմից, ժամանակը շատ քիչ է վերադիրքավորվելու և արտահերթ ընտրությունների պատրաստվելու համար, թեև որոշ քաղաքական ուժեր արդեն հայտարարել են, որ մասնակցելու են, իսկ նրանք, որոնք դեռ չեն կողմնորոշվել, հայտարարում են, որ կբոյկոտեն ընտրությունները»,- նշում է Անժելա Էլիբեգովան:

Ադրբեջանի դիրքորոշումը վտանգավոր է նաև ՀԱՊԿ երկրների համար. Փաշինյանը խոսեց ԼՂ խնդրից

Գործընթացը շատերի համար անսպասելի էր, իսկ որոշ ուժեր ակնկալում էին նման զարգացումներ, որովհետև դեռ օգոստոսին կային նման խոսակցություններ: Բացի այդ, դեկտեմբերի վերջին նախանշված են ՏԻՄ ընտրությունները: 

«Իշխանությունների կողմից ցույցերի, բողոքի ակցիաների նկատմամբ արձագանքները վկայում են այն մասին, որ Ադրբեջանի ղեկավարությունը բավական կոշտ է տրամադրված, և բողոքի ալիքը կասեցվելու է ռեպրեսիվ մեխանիզմներով»,- նշում է Անժելա Էլիբեգովան: 

Նրա խոսքով` Ադրբեջանի իշխանությունները հատկապես երիտասարդության հետ սկսած երկխոսությամբ և որոշ բարեփոխումներ իրականացնելու պատրաստակամությամբ մեղմել են արտաքին աշխարհից եկող ազդակներն ու դրանց ազդեցությունը հանրության վրա, հետևաբար,  այս պահին Ադրբեջանում իրատեսական լուրջ փոփոխություն չի ակնկալվում: