Ինչպես են Բալթյան երկրները պայքարում Ռուսաստանի «Ջեյմս Բոնդերի» հետ. տեսանյութ

Էստոնիայի իշխանությունն անցանկալի լրագրողների դեմ պայքարի նոր միջոց է գտել։ Այն լրագրողների, որոնք համաձայն չեն Տալլինի պաշտոնական դիրքորոշման հետ։
Sputnik

Բալթյան երկրները հորինել են ռուսական ԶԼՄ–ների դեմ պայքարի նոր միջոց. բանկերը սառեցրել են Sputnik Էստոնիա աշխատակիցների դրամական վճարումները, որոնք պայմանագրերով նրանց փոխանցում է «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ն։

Ռուսաստանը ճիշտ էր, կամ ինչո՞ւ է WADA–ն փորձում սպանել ռուսական սպորտը

Խմբագիրները և թղթակիցները Տալլինում արդեն մի քանի շաբաթ չեն կարողանում աշխատավարձ ստանալ։

Սառեցվել են գրասենյակի վարձակալության և հարկային վճարումների գումարները։

Գրասենյակի ղեկավարությունը ստիպված է ոստիկանության ճնշման տակ խզել պայմանագիրը Sputnik–ի խմբագրության հետ։

Բալթյան երկրներում թղթակցիների աշխատանքի խոչընդոտների մասին է պատմել «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի գլխավոր խմբագրի տեղակալ Անդրեյ Բլագոդիրենկոն։ Մեր տեսանյութում կարող եք դիտել, թե Sputnik-ի խմբագիրներից ում են համեմատել Ջեյմս Բոնդի հետ և ռուսական ԶԼՄ–ներից էլ որն է իր մաշկի վրա զգացել ռուսատյացների ճնշումը։

Ինչ է իրականում թաքնված Sputnik Արմենիային վերաբերող ամերիկյան «հետաքննության» հետևում