Sputnik Արմենիայի հարցման արդյունքում պարզ դարձավ, որ ՀՀ քաղաքացիների մեծ մասը կողմ է առողջության պարտադիր հարկի ներդրմանը։
«Եթե աշխատում ես, պետք է ապահովագրություն ունենաս, ինչպես արտասահմանյան երկրներում»,- ասաց հարցման մասնակիցներից մեկը։
Մեկն ուրիշն էլ նշեց, որ կառավարությունը պետք է իր վրա վերցնի քաղաքացիների բուժման ծախսերը, հատկապես նրանց, ովքեր չունեն դրա հնարավորությունը։
Վահանաձև գեղձի քաղցկեղի բուժման համար կարիք չի լինի մեկնել ՀՀ–ից. նոր կենտրոն է բացվել
Հարցին` որքան հաճախ են դիմում բժիշկի, պարզ դարձավ, որ ՀՀ քաղաքացիները բավականին առողջ են և բժշկին դիմելու հաճախելու կարիք չունեն։
Նշենք, որ ըստ օրենսդրական նախաձեռնության` առողջության պարտադիր հարկը պետք է կազմի աշխատավարձի 4-6%–ը։
Աղետալի ծախսեր, կամ ինչու պետք է առողջապահական հարկը պարտադիր լինի