Բիշքեկում մեկնարկեց ՀԱՊԿ գագաթնաժողովը. ինչ են քննարկելու պետությունների ղեկավարները

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները Բիշքեկում սկզբում կբանակցեն նեղ, այնուհետև ընդլայնված կազմով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը մեկնարկեց այսօր Ղրղըզստանի մայրաքաղաքում։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Բիշքեկից։

ՀՀ վարչապետն ու Ղրղըզստանի նախագահն ամրապնդելու են համագործակցությունը

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները սկզբում նեղ, այնուհետև ընդլայնված կազմով կքննարկեն կառույցի հետագա ամրապնդմանը, ռազմական բաղադրիչի ուժեղացմանն ուղղված հարցեր, ինչպես նաև Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին տիրող իրավիճակը և միջազգային ու տարածաշրջանային անվտանգության այլ հարցեր։

Նիստին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիստի օրակարգում է 2019-2021 թվականների ՄԱԿ–ի գլոբալ հակաահաբեկչական ռազմավարության իրականացմանն ուղղված հավաքական գործողությունների պլանի ստորագրումը։ Կհաստատվի նաև հաջորդ տարվա միջոցառումների ծրագիրը, որը նվիրված է ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթանակի 75–ամյակին։

Հարությունով. «ՀՀ-ն ստիպված կարգելափակի Բաքվի որոշումը՝ օգտվելով վետոյի իր իրավունքից»

Նշենք, որ 2020 թվականին կազմակերպության նախագահությունն անցնում է Ռուսաստանին։

ՀԱՊԿ անդամ է 6 երկիր` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։