«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով նախատեսված գործառույթին բացի հարկային մարմիններից, համարյա բոլոր տեսչական մարմինները պատրաստ չեն, որովհետև մինչ օրս հաստատված չեն նրանց ստուգման թերթիկներն ու նորմատիվները: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Ստուգումներ սննդի կետերում և 5 հազար տոննա տեխնիկական աղ. ո՞վ է ուզում թունավորել հայերին
«Եվ հետո, «Կարմիր կովը կաշին չի փոխի» ասացվածքը վերաբերում է ոչ միայն գործատուներին, այլև հենց ստուգումներ իրականացնողներին: Իսկ ստուգող մարմիններն իրենց կաշին փոխե՞լ են արդեն: Ո՛չ բոլորն են փոխել, ո՛չ բոլորն են պատրաստ թափանցիկ աշխատել»,-նշում է Գագիկ Մակարյանը:
Մեղավոր պաշտոնյաները կպատժվեն. վարչապետը ՊՎԾ–ին հանձնարարել է ստուգումներ անցկացնել
Գնահատելով 2020 թվականի ՀՀ բյուջեի նախագիծը՝ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահն այն անվանում է «մուտքերի բյուջե»: Հավելյալ գումարների առկայությունն, ըստ նրա, հնարավորություն կտա նշանակալի ծրագրեր իրականացնել տարբեր ոլորտներում: