Բագրատաշենի անցակետում տղամարդու մոտից մարիխուանա, տարբեր դեղամիջոցներ են հայտնաբերել

Բագրատաշենի անցակետում տղամարդու մոտ հայտնաբերվածներն առգրավվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։
Sputnik

Բագրատաշենի սահմանային անցակետում 42–ամյա տղամարդու մոտ հայտնաբերել են շագանակագույն հետքերով կաթուցիչ, 7 գրամ քաշով մարիխուանա և տարբեր տեսակի դեղամիջոցներ՝ ընդհանուր 7 կիլոգրամ։

Քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետի բնակարանը թալանել է հարազատ քույրը

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (ԿՀԴՊ) գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ Բագրատաշենի սահմանային անցակետում մաքսային զննության ենթարկեցին Երևանի բնակիչ, 42-ամյա մի տղամարդու։

Խուզարկության ընթացքում հայտնաբերվեցին շագանակագույն հետքերով կաթուցիչ ու 7 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգված։ Զննվեց նաև տղամարդու ավտոմեքենան։ Շարժիչի ծածկոցի տակ հայտնաբերվեց մաքսային հսկողությունից թաքցված տարբեր տեսակի դեղամիջոցներ՝ ընդհանուր 7 կիլոգրամ։ Հայտնաբերվածներն առգրավվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Մահակով ցուցմունք կորզողներից երկուսը ոստիկանության նախկին աշխատակից են