Հայկական ֆուտբոլում այսօր ձախողվում է հատկապես բնականոն սերնդափոխության ապահովման գործընթացը: Մանկապատանեկան ֆուտբոլին առնչվող մասնագիտական դիտողություններն ու խորհուրդները մնում են անարձագանք: Պատասխանատուներն իրենց հերթին չգիտեն, թե ինչպես պետք է հայկական ֆուտբոլը դուրս բերեն այս խորը ճգնաժամից: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի ազգային հավաքականի առաջին գոլի հեղինակ, երկրի եռակի չեմպիոն և հնգակի գավաթակիր, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզչական շտաբի նախկին անդամ Ռազմիկ Գրիգորյանը։
Մեղավորը միայն Վանեցյա՞նն է, կամ երբ ԱԱԾ տնօրենն էր, ֆուտբոլում ամեն ինչ լա՞վ էր
«Ի վերջո, վճարվող հսկայական գումարների դիմաց պատասխանատվություն ստանձնած մարդիկ պետք է ցույց տան կոնկրետ արդյունք»,-նշում է Գրիգորյանը` մատնացույց անելով հատկապես իսպանացի մասնագետներին, որոնք Հայաստան են ժամանել մեր ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով, սակայն այս մեկ տարվա ընթացքում էական հաջողություններ չեն արձանագրել:
«Ժողովուրդն ինչ ուզում ա, ստացել ա...». Ռուբեն Հայրապետյանը` Վանեցյանի ու ֆուտբոլի մասին
Ռազմիկ Գրիգորյանի դիտարկմամբ՝ պետք է ոլորտի փորձառու մասնագետները միավորվեն ու փորձեն ընդհանուր ուժերով շտկել իրավիճակը, մանավանդ որ, ֆուտբոլը դինամիկ զարգացող մարզաձև է, մրցաշարերը հաջորդում են մեկը մյուսին, և շուտով հավաքականները կներգրավվեն նոր մրցաշարերում: