ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի - Sputnik. Մոսկվայի դատարանը որոշել է երաժշտության ուսուցիչ Մհեր Մախսուդյանին դատապարտել չորս տարվա պայմանական ազատազրկման՝ իր աշակերտուհուն ծեծի ենթարկելու համար: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ ՝ դատարանի մամուլի խոսնակ Մարիա Մակարչուկը հայտնել է, որ տղամարդուն երկու տարի ժամկետով արգելել են երաժշտություն դասավանդել: Դատարանը Մախսուդյանին նաև պարտավորեցրել է աղջկա ընտանիքին վճարել 100 հազար ռուբլի ՝ որպես պատճառված վնասի փոխհատուցում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ երաժշտության 23-ամյա ուսուցիչը 8-ամյա աղջկա գլխին պարբերաբար հարվածել է և վիրավորել նրան: Աղջիկը մի անգամ պատմել է ծնողներին այդ մասին, և նրանք տանը տեսախցիկ են տեղադրել՝ ուսուցչի պահվածքին հետևելու համար: Երիտասարդի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել «Գիտակցաբար խոշտանգում անչափահասի նկատմամբ» հոդվածով:
Տղամարդուն սպառնում էր մինչև 7 տարվա ազատազրկում, բայց դատարանը մարդասեր գտնվեց:
Ինքը ՝ Մախսուդյանը, ասել է, որ աղջկա վրա ձեռք է բարձրացրել դաստիարակչական նպատակներով: Նա վստահ էր, որ աղջիկը միայն ցավի և տառապանքի միջոցով կարող է հաջողության հասնել:
Վարդանը 48 տարվա լուսանկարները հավաքել ու Զովասարի խարխլված դպրոցը թանգարանի է վերածել