Այս հարցը լակմուս է ներկայիս իշխանության համար. Դավիթ Մաթևոսյան

Sputnik Արմենիան այցելել է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարան, զրուցել «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն՝ արձակագիր Հրանտ Մաթևոսյանի որդու` Դավիթ Մաթևոսյանի հետ։
Sputnik

Արձակագիր Հրանտ Մաթևոսյանի որդին` «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը, դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի` կիսատ մնացած շինարարության հարցով։ Բանն այն է, որ «թավշյա հեղափոխությունից» հետո ընդհատվել է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի կառուցումը, որը սկսվել էր  նախորդ իշխանության ժամանակ` 2017թ.-ին։

Հրանտ Մաթևոսյանի ժառանգությունը պետք է Հայաստանի այցեքարտը դառնա

Հրանտ Մաթևոսյան. հայ գյուղացու պաշտպանը

Ըստ Դավիթ Մաթևոսյանի՝ կենտրոնն առ այսօր չի կառուցվել ու չի գործում այն պատճառով, որ պետական լիազոր մարմնում՝ կառավարությունում, այն պարզ ընկալումը չունեն, որ դրանով իրենք պետք է զբաղվեն։ Դավիթ Մաթևոսյանն ասաց, որ Հրանտ Մաթևոսյանի անվան կենտրոն-թանգարանի հարցը լակմուս է ներկայիս իշխանության համար։ 

«Մենք խոսում ենք կենտրոն-թանգարանի մասին, մենք չենք խոսում տուն-թանգարանի մասին։ Մենք ուզում ենք մեր գաղափարով ստեղծել մաթևոսյանական միջավայր»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց արձակագրի որդին` հավելելով, որ այն ոչ միայն Մաթևոսյանի գրականության կենտրոնն է լինելու, այլ օգնելու է մատաղ սերնդին աշխարհը տեսնել Մաթևոսյանի պրիզմայով։

Հրանտ Մաթևոսյանի ազատության ու սիրո ճանապարհը. ի՞նչ վիճակում է գրողի հայրական տունը

Գաղափարի հեղինակները նպատակ են ունեցել հիմնել ոչ թե մեծ արձակագրի տուն-թանգարանը, այլ միջավայր, որտեղ ամեն ինչ կշնչի Մաթևոսյանով։ 

Բլից հարցեր Փաշինյանին. վարչապետը պատմել է սիրած գրողների և ուտելիքի մասին

«Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանը, ըստ հիմնադիրների, շրջապատված է լինելու այգով, որը կրելու է Հրանտ Մաթևոսյանի ծննդավայրի` Ահնիձորի անունը։ Այնտեղ իր հերթին լինելու է Նանա իշխանուհու անունով կամրջակ, նախատեսվում է կյանքի կոչել նաև լաբիրինթոսի գաղափարը, որը խորհրդանշելու է Մաթևոսյան գրողի անցած ճանապարհը։