Երևանում ծեծել են ոստիկանության ծառայողի. «աղջկա թեմա» է եղել

Ոստիկանության 23-ամյա ծառայողը, որին ուսանողները ծեծել են, ի վիճակի չի եղել կատարվածի մասին տեղեկություններ հայտնելու:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Երևանի Մանկավարժական համալսարանի մոտ ծեծի են ենթարկել ոստիկանության 23–ամյա ծառայողի։ Կասկածյալները մի քանի բուհերի ուսանողներ են։ Այս մասին գրում է Shamshyan.com–ը։

Ծեծկռտուք և դանակահարություն Երևանում. 2 երիտասարդ տեղափոխվել են հիվանդանոց

«Երեկ, ժամը 15:20-ի սահմաններում Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության կենտրոնական բաժին, որ «գանգուղեղային վնասվածք, քթոսկրի կոտրվածք և քերծված վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Նա ոստիկանության ծառայող է»,–նշված է կայքում։

Խմել է և մատ ցույց տվել. Հայաստան–Հունաստան խաղի ժամանակ սկսված ծեծկռտուքի մանրամասները

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի բնակիչ, 23-ամյա Դավիթ Հայրապետյանն է։ Նա, ըստ բժիշկների, ի վիճակի չի եղել կատարվածի մասին տեղեկություններ հայտնելու:

Միջադեպին մասնակցություն ունենալու կասկածանքով ոստիկանության Մարաշի բաժանմունք են բերման ենթարկվել ԵՊՀ–ի, Բժշկական և Տնտեսագիտական համալսարանների 10 ուսանող։ Նրանք հրաժարվել են ոստիկանությունում կատարվածի մասին բացատրություններ տալ և բաց են թողնվել։

Ծեծկռտուք Երևանում. քոլեջում սովորողները գործի են դրել մահակներն ու քարերը

Ծեծկռտուքը տեղի է ունեցել Ալեք Մանուկյան փողոցի 13 շենքի՝ Մանկավարժական համալսարանի մոտ, իսկ դրա պատճառն, ըստ կայքի, ինչ-որ աղջկա հարց է եղել:

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: