Հայաստանի որոշ մարզերում օդի ջերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի կանխատեսումը, ըստ որի` Հայաստանի որոշ հատվածներում ձյուն կգա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում այսօր սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Մարիա Կուրսովայի հաջող պարտիան. ինչպես ռուս շախմատիստուհին յուրային դարձավ Հայաստանում

Նոյեմբերի 23-26-ը Հայաստանում և Արցախում տեղումներ չեն գրանցվի։

Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 8-10, մնացած շրջաններում՝ 3-4 աստիճանով:

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` առաջիկա օրերին` նոյեմբերի 22-26-ը, Երևանում տեղումներ չեն սպասվում։

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 6-8 աստիճան տաքության սահմանում, իսկ գիշերը կհասնի` -1–ից -3 աստիճանի։

Մարիա Կուրսովայի հաջող պարտիան. ինչպես ռուս շախմատիստուհին յուրային դարձավ Հայաստանում