Մարզերից 3–ում ու Արցախում կտրուկ կցրտի ու ձյուն կգա. եղանակի տեսություն

Ջերմաստիճանը կնվազի ամբողջ հանրապետությունում, սակայն անկումը զգալի կլինի հատկապես Լոռիում, Տավուշում ու Սյունիքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում նոյեմբերի 21-ի գիշերը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ի ցերեկը, 22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով։

Այս տարի Իրանից, Թուրքիայից, նույնիսկ Պակիստանից բերված լոլիկ ենք կերել. «Ժողովուրդ»

Գագիկ Սուրենյանը ձանձրացել է. սիրտը տեղումնե՞ր է ուզում

Քամին կլինի հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 21-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում հատկապես ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10, մնացած շրջաններում՝ 3-4 աստիճանով:

Սուրենյանն ասել է` երբ ձյուն կտեղա

Երևան քաղաքում նոյեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հիշեցնենք` ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանն այսօր Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ ձանձրացել է միօրինակությունից ու անընդհատ նույն եղանակի մասին լուր տալուց։

Արտառոց դեպք Իջևանում. ինչպես է տղամարդը հովազի հետ 5 րոպե կռիվ տալուց հետո հրաշքով փրկվել