Նոյեմբերի 21-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ենթակա տարածքային բաժինների ու ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում: Նրանք տարբեր իրավախախտումների համար կանգնեցրել են հասարակական տրանսպորտ հանդիսացող միկրոավտոբուսներ, արդյունքում որոշ «Գազելների» վարորդների մոտից հայտնաբերել դանակներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը։
Ջրամատակարարում, աղբահանություն, հասարակական տրանսպորտ. Փաշինյանի մոտեցումը` խնդիրներին
«Վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ 8 միկրոավտոբուս տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք, քանի որ վարորդները չեն ունեցել համապատասխան վարորդական վկայական»,–ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Խայտառակ վիճակ Երևանում. ո՞ւր է կորել հասարակական տրանսպորտը
Նշվում է, որ ուժեղացված ծառայության նպատակը հասարակական կարգի ու երթևեկության անվտանգության ապահովումն է եղել։
Ուժեղացված ծառայությունները շարունակական են լինելու։