Գագիկ Սուրենյանը ձանձրացել է. սիրտը տեղումնե՞ր է ուզում

ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը նշում է, որ 60 օր է` նույն բանն է ասում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ձանձրացել է միօրինակությունից։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Սուրենյանը։

«Այ մարդ, ձանձրացա այս միօրինակությունից. 60 օր է ասում եմ առանց տեղումների եղանակ»,–գրել է նա։

Նշենք, որ Երևանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ. մայրաքաղաքում ցերեկային ժամերին կդիտվի +10-ից +12, երեկոյան`+4-ից +6, գիշերային ժամերին` 0-ից -2 աստիճան։

«Հավեսով տաքանում ենք». Սուրենյանը շարունակում է ուրախացնել

Հիշեցնենք, որ Սուրենյանն ավելի վաղ հայտնել էր, որ նոյեմբերի 21-22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ձյուն կտեղա։  Այդ օրերին ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով։ Սակայն մյուս մարզերում առաջիկա 10 օրերին ոչ տեղումներ կլինեն, ոչ էլ ջերմաստիճանի կտրուկ նվազում։