Վթար Վարդենիս-Ակունք ավտոճանապարհին. 36–ամյա ուղևորը մահացել է

Գիշերը Վարդենիս-Ակունք ավտոճանապարհի երրորդ կիլոմետրում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Գիշերը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով 36–ամյա մի տղա է տեղում մահացել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ողբերգական դեպք Տավուշում. բեռնատարը 55-ամյա կնոջ է վրաերթի ենթարկել

Վթար Երևանում. տուժածներից 3-ը երեխաներ են, մեկը` 2 ամսական

«Նոյեմբերի 19-ին, ժամը 01:27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ  մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,–նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնը մահացել է սարսափելի պատահարից. վթարի տեսանյութը

Պարզվել է, որ Վարդենիս-Ակունք ավտոճանապարհի 3-րդ կմ–ում բախվել են «Mitsubishi Montero» և «Opel Astra G» (վարորդ` Արմեն Ս., ծնված 1994 թ.) մակնիշների ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով «Mitsubishi Montero» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Արա Մ.-ն (ծնված 1983 թ.) տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: