ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Երեկ Հարավկովկասյան երկաթուղու` Արտենի գյուղից Արագածավան տանող հատվածում 50-ամյա մի տղամարդ է գնացքի տակ ընկել ու մահացել։
Վթար Վարդենիս-Ակունք ավտոճանապարհին. 36–ամյա ուղևորը մահացել է
Sputnik Արմենիայի տեղեկություններով` գնացքի տակ ընկած տղամարդը, որը հովիվ էր և տարածքում հոտն էր արածեցնում, պառկել է երկաթգծի վրա, ամենայն հավանականությամբ հանգստանալու նպատակով։ Մեքենավարը հեռվից նկատել է, որ երկաթգծին մարդ կա պառկած ու վթարային ազդանշաններ է միացրել, նաև արգելակել։ Տղամարդը, ի վերջո, նկատել է գնացքն ու փորձել դուրս գալ երկաթգծից, սակայն չի հասցրել։
Սահմռկեցուցիչ դեպք Նոր Հաճնում. տանը հայտնաբերվել են տատի ու 4 թոռների դիերը
Հովվին տեղափոխել են Թալինի հիվանդանոց, որտեղ բժիշկները մոտ երկու ժամ պայքարել են նրա կյանքը փրկելու համար, սակայն հովվի ստացած վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի են եղել, ու նա մահացել է։
Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները։