Հրաձգություն Կալիֆոռնիայում. կա 4 զոհ, 6 վիրավոր

Կալիֆոռնիայի ոստիկանները փնտրում են անհայտ անձանց, որոնք ընտանեկան խնջույքի ժամանակ տուն են ներխուժել ու թիրախային կրակ բացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. Չորս մարդ մահացել են, վեցը` վիրավորում ստացել ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում ընտանեկան խնջույքի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով KSEE24 հեռուստաընկերությանը։

Հրաձգություն Ալաբամայի համալսարանի մերձակայքում. կան զոհեր և տուժածներ

Հրաձգություն ուտելիքի փառատոնի ժամանակ. 3 մարդ մահացել է, 15–ը` տուժել

ԶԼՄ–ների հաղորդմամբ` միջադեպը տեղի է ունեցել երեկոյան, ժամը 18–ի մոտակայքում։ Անհայտ անձինք ներխուժել են տան ետնաբակ, երբ մեծ ընտանքին ու նրանց ընկերները տանը ֆուտբոլ էին դիտում, ու կրակ են բացել։ Արդյունքում տասը մարդ վիրավորում են ստացել։

Հրաձգություն Չիկագոյի մանկական խաղահրապարակներից մեկում. կան տուժածներ

Նրանցից երեքը մահացել են տեղում` մինչ բժիշկների գալը, ևս մեկը հիվանդանոցում է մահացել։ Վեց մարդ հիվանդանոց են տեղափոխվել։

Կրակողները փախել են դեպքի վայրից։ Ոստիկանները փնտրում են նրանց։