Արցախի պողոտայում վրաերթի են ենթարկել երիտասարդ աղջկա ու 4 երեխայի

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալն այդ ճանապարհով աշխատանքի գնալիս է եղել և առաջինն է օգնության հասել վիրավորներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. Այսօր՝ նոյեմբերի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում Խարբերդի բնակիչ, 40-ամյա Տիգրան Գեղամյանը իր վարած KIA մակնիշի 808 NN 81 համարանիշի ավտոմեքենայով Արցախի պողոտայում վրաերթի է ենթարկել 5 հետիոտնի: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Դատապարտյալը փախել է «Էրեբունի» բժշկական կենտրոնից. լուսանկար

Վրաերթ Տիգրան Մեծի պողոտայում. տղամարդը փորձել է անցնել ճանապարհի անթույլատրելի հատվածով

Վրաերթի ենթարկվածներին առաջինը օգնության է հասել այդ պահին նշված վայրով աշխատանքի մեկնող Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Արման Խաչատրյանը, ով իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկված երիտասարդ աղջկան ու 4 երեխաներին տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վրաերթ Նժդեհի փողոցում. «ՎԱԶ-2114» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու

Վարորդը փախուստի չի դիմել, ինքնակամ ներկայացել է ոստիկանության էրեբունու բաժին:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածների ամբողջական տվյալները:

Կայքի տեղեկություններով՝ վարորդ Տ. Գեղամյանը աշխատում է «Վեգա» խանութների ցանցում: