Թուրքիան հայ ժողովրդի անվտանգության սպառնալիքն է. ՀՀ ԱԳՆ պատասխանել է Էրդողանին

ՀՀ ԱԳՆ–ն հայտնում է, որ Թուրքիան պետք է վերանայի Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ իր ներկա թշնամական քաղաքականությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հետագա ծավալման լույսի ներքո Թուրքիայի նախագահը վերջին օրերին հանդես է գալիս իրարամերժ և իրականությունը խեղաթյուրող հայտարարություններով: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Թուրք–ամերիկյան պայմանավորվածություններ. ինչպես առաջ մղել Ցեղասպանության բանաձևը Սենատում

ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների` նոյեմբերի 13–ին կայացած հանդիպումից հետո սենատոր Լինդսի Գրեմը վետո էր կիրառել Ցեղասպանության բանաձևի նկատմամբ։ Դրան հաջորդել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե Ցեղասպանության հարցերով պետք է զբաղվեն պատմաբանները, այլ ոչ թե քաղաքագետները։ Նա նաև հայտնել էր, թե թուրքական արխիվները բաց են բոլորի համար, և յուրաքանչյուր ոք կարող է գնալ Թուրքիա և ուսումնասիրել փաստերը։

«Էրդողանի հայտարարություններում առկա են պնդումներ, որոնք նպատակ ունեն զոհերի արժանապատվությունը վիրավորելու միջոցով արդարացնելու ցեղասպանությունը: Այս տարի ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Էրդողանն արդեն իսկ արդարացրել էր Հայոց ցեղասպանության իրականացումը՝ այն որակելով որպես «ամենաողջամիտ գործողություն», իսկ ցեղասպանության զոհերին՝ «հայկական ավազակախմբեր և նրանց աջակիցներ» »,–նշված է ՀՀ ԱԳՆ–ի հաղորդագրության մեջ։

«Ձեր լավագույն ընկեր Էրդողանը». Շերը սիրիահայերի սպանության համար մեղադրել է ԱՄՆ նախագահին

Այժմ, ըստ ԱԳՆ–ի, Թուրքիայի նախագահը Հայոց ցեղասպանության զոհերին զրկում է նույնիսկ իրենց պատմական հայրենիքից՝  նրանց անվանելով քոչվորներ, մոռանալով իր նախնիների և տարածաշրջանի բնիկների պատմությունը:

Մտափոխված սենատորը, կամ ի՞նչ կզիջի Թուրքիան ԱՄՆ–ին Ցեղասպանության հարցի արգելափակման դիմաց

ԱԳՆ–ն հայտնում է նաև, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն, անկասկած, անհրաժեշտ են ճշմարտության և պատմական արդարության համար: Սակայն այն անհրաժեշտ է ոչ այնքան պատմությանը կամ պատմաբաններին, որքան այսօր համայն մարդկությանը և հատկապես ինքնության հողի վրա կատարվող հանցագործությունների պոտենցիալ զոհերին: Այն անհրաժեշտ է այն մարդկանց և ժողովուրդներին, որոնց Թուրքիային այսօր, կրոնական և էթնիկ պատկանելիության համար անվանելով ահաբեկիչներ, ենթարկում է բռնության և բռնագաղթման իր իսկ հարևան երկրի տարածքում:

Արդարացնելով և ժխտելով հայոց ցեղասպանությունը, ուժի կիրառմամբ ագրեսիվ քաղաքականություն վարելով իր հարևանների հանդեպ, երկու տասնամյակից ավելի շարունակելով Հայաստանի ցամաքային շրջափակումը, և ռազմաքաղաքական աջակցություն ցուցաբերելով Ադրբեջանին ԼՂ հակամարտության համատեքստում՝ Թուրքիան շարունակում է հանդիսանալ ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի անվտանգության սպառնալիք:

Էրդողանը քննադատել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ կոնգրեսի բանաձևը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Թուրքիան պետք է վերանայի Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ իր ներկա թշնամական քաղաքականությունը։ Սա առաջին քայլը կարող է դառնալ ցեղասպանության հետևանքների հաղթահարման և տարածաշրջանային սպառնալիքների նվազեցման ուղղությամբ: