Հայաստանում օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` շաբաթը կավարտվի ջերմաստիճանի նվազմամբ, բայց հետո եղանակը նորից կջերմանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Առաջիկա օրերին Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

«Դու մենակ չես». արցախցի Լյուսիյան վստահ է` կհաղթի լեյկոզին ու հարսի շոր կփորձի

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 17-ին (հատկապես ցերեկը) կնվազի 2-4 աստիճանով, սակայն հաջորդ օրերին կրկին կսկսի բարձրանալ։

Ծառայության հրապարակած տվյալները ցույց են տալիս, որ հաջորդ շաբաթվա ընթացքում, օրինակ, Տավուշում և Սյունիքում օդի ջերմաստիճանը կհասնի +17–ի։

Առաջիկա օրերին երևանյան երկինքը նույնպես անամպ կլինի։

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 9-11 աստիճան տաքության սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև -1-ից -3 աստիճան։

Ամառն անցավ, հրդեհներից պրծում չկա. մեղքն ընկնում է հովիվների, երեխաների ու որսորդների վրա