Շմոլ գազից մահացած երեխաներից երկուսը «Արարատի» կանանց թիմի ֆուտբոլիստներ էին

«Արարատ» ֆուտբոլային ակումբը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով Նոր Հաճնում շմոլ գազից տատի ու 4 թոռների մահվան դեպքին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Նոր Հաճնում շմոլ գազից մահացած երեխաներից երկուսն «Արարատ» ֆուտբոլային ակումբի կանանց թիմի ֆուտբոլիստներ էին: Այս մասին տեղեկանում ենք ակումբի Facebook սոցիալական ցանցի էջից։

Փորձանքը մեկ անգամ է գալիս. Փաշինյանը` շմոլ գազից մահացած տատի ու 4 թոռների մասին

Երեկ Նոր Հաճնում շմոլ գազից թունավորվել ու մահացել էին 77-ամյա տատը` Ժաննա Սիմոնյանը և  իր չորս թոռները` 16-ամյա Էդուարդ Մ.-ի, 12-ամյա Սերինե Մ.-ի, 15-ամյա Տիգրան Ս.-ի և 14-ամյա Ժաննա Մ.-ն:

Շմոլ գազից թունավորվելու հերթական դեպքը Հայաստանում. երեխաներ են հիվանդանոց տեղափոխվել

«Մահացածների թվում էին Ժաննա և Սերինե Միրոնյուկները, որոնք «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմի ֆուտբոլիստներ էին: «Արարատ» ՖԱ-ն իր խորին ցավակցությունն է հայտնում մահացած ընտանիքի հարազատներին և բարեկամներին»,–նշված է ակումբի գրառման մեջ։

«Իրավապահ մարմինները պետք է անկաշկանդ գործեն». Բաթոյանն անդրադարձել է ողբերգական դեպքին

Հիշեցնենք, որ երեկ շմոլ գազի հետևանքով մահացածներից երկուսը հայտնաբերվել էին լոգարանում, 3-ը՝ ննջարանում: Հայտնի է, որ երեխաների հայրն ու մայրը բնակվում են Ուկրաինայում, սակայն ամուսնալուծված են, իսկ երեխաների հոգսը միշտ հոգացել են տատիկը և Հայաստանում գտնվող հորեղբայրը: