Օդի ջերմաստիճանը կնվազի հատկապես ցերեկային ժամերին. եղանակի տեսություն

Առաջիկա օրերի համար օդերևութաբանները հանրապետության ողջ տարածքում տեղումներ չեն կանխատեսում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում նոյեմբերի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ամենացածր ջերմաստիճանը նոյեմբերի 13–ի ցերեկը կգրանցվի Կոտայքում և Արցախում` +13։

Հեռանալու փոխարեն հետ կգան. ինչ տեսք կունենա Լուսագյուղը 4 տարի անց

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը, հատկապես ցերեկը, աստիճանաբար կնվազի 6-7 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 13-15 աստիճանով:

Երևան քաղաքում ևս նոյեմբերի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում նոյեմբերի 13–ի գիշերը կգրանցվի 1–ից 3 աստիճան տաքություն, իսկ ցերեկը կլինի +15, +17 աստիճան։