Ինքնասպանություն գործած նախկին ոստիկանապետի գործով վկան վերադարձել է Հայաստան. «Ժողովուրդ»

Հայկ Հարությունյանի հետ նրա առանձնա­տանը եղած վկան ոստիկանու­թյան համակարգի երկարամյա աշխա­տող է եղել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. ՀՀ նախկին ոստիկանապետի ինքնասպանության գործով կարևորագույն վկան վերադարձել է Հայաստան, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Հայկն ուժեղ մարդ էր. Ալիկ Սարգսյանը` Հայկ Հարությունյանի ինքնասպանության վարկածի մասին

Ավելի վաղ թերթը գրել էր, որ Բջնիի իր առանձ­նատանը ինքնասպանություն գործած նախկին ոստիկանապետ Հայկ Հարու­թյունյանի հետ դեպքի օրը նույն տանը եղած վկան լքել է Հայաստանը

Հիշ­եցնենք, որ ArmLur.am-ն էլ գրել էր, որ Հայկ Հարությունյանի վկա Ն.Հ-ին մա­հից առաջ դժգոհել էր, թե տարիներ շարունակ մաքուր է ապրել, բայց այսօր իրեն խայտառակու­թյունն ու անպատիվ վախճան է սպառնում: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Հ. Հարությունյանի հետ նրա առանձնա­տանը եղած վկան՝ Ն.Հ-ն, ոստիկանության համակարգի երկարամյա աշխա­տող է եղել:

Երբ նա վարչության պետ է եղել, իրավապահները պաշտոնական դիրքի չարաշահման մասով քրեական գործ են հարուցել: Մեղադրանքը, սա­կայն, չի ապացուցվել, և գործը դատա­կան վախճան չի ունեցել:

«Ինչևէ, դեպ­քից կարճ ժամանակ անց վկան հեռա­ցել էր Հայաստանից: ՔԿ-ից էլ տեղեկացրել էին, որ գործով վկան նախաքննական մարմնին հայտնել է, որ մի քա­նի օրից կվերադառնա Հայաստան: Եվ ահա նա վերադարձել է»,-գրում է թերթը:

Հիշեցնենք` Հայկ Հարությունյանի դին հայտնաբերվել էր սեպտեմբերի 23-ին Բջնիի առանձնատանը:

Հայկ Հարությունյանի մահվան գործով վկան հեռացել է Հայաստանից. ՔԿ

Քոչարյանը որդու հետ խոսել է Հայկ Հարությունյանի մասին

Նախնական տեղեկություններով` Հարությունյանը ինքնասպանություն է գործել։ 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել են արնանման հետքեր: Հայտնաբերվել է հրազեն և պարկուճ:

Նշենք, որ Հայկ Հարությունյանը 1999–ից 2003 թվականները զբաղեցրել է ՀՀ ներքին գործերի նախարարի, իսկ 2003–2008թթ` Ոստիկանության պետի պաշտոնը։ 2010–2014 թվականները նա եղել է Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետը։ «Մարտական խաչ» 2–րդ աստիճանի շքանշանակիր է։

Հայկ Հարությունյանը չի պատկերացրել, որ հնարավոր է կալանավայրում հայտնվի. Անդրանիկ Քոչարյան

Հիշեցնենք, որ 2019թ.-ի մայիսին տեղեկություն տարածվեց, որ Հայկ Հարությունյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է Մարտի 1 գործի շրջանակում։