«Օրենքով գողերի» պես խելոք մարդիկ աշխարհի տակը չկան. Վարդան Ղուկասյան

Վարդան Ղուկասյանը նշում է, որ «օրենքով գողերի» հետ երբևէ չի առնչվել։ Նա, սակայն, հարգում է մարդկանց, որոնք ճիշտ ապրելակերպ ունեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը կարծում է` «օրենքով գողերի» պես խելոք մարդիկ չկան աշխարհում։ Ղուկասյանը այս մասին հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ` անդրադառնալով «օրենքով գողերի» դեմ  քրեական պատիժ սահմանող նախագծին։

«Օրենքով գողերի» դեմ պայքարում անելիքներ դեռ շատ կան. ո՞րն է առաջին քայլը

««Օրենքով գողերի» պես խելոք մարդիկ աշխարհի տակը չկա։ Ես հարգում եմ այն մարդկանց, որոնք ճիշտ ապրելակերպ ունեն` քյասիբին տեր են կանգնում։ Հիմա այդ օրենքն ինչ է ասում` այդ բոլոր մարդկանց տանենք բանտերը լցնե՞նք»,–ասաց նա։

Ղուկասյանի խոսքով` օրենքի ընդունումը կարող է առիթ դառնալ, որպեսզի անմեղ մարդիկ կալանավորվեն։ Ըստ նրա` ինքը կողմ է, որ նախ ապացուցեն, որ մարդն ինչ–որ հանցանք է կատարել և նոր միայն կալանավորեն։

Վերացված կանաչ գոտի Գյումրիում, կամ օրենքը լռո՞ւմ է «օրենքով գողերի» դեպքում

Նա վստահեցրեց, որ Գյումրու քաղաքապետ եղած տարիներին (2000-2012) Գյումրին ամենաոչկրիմինալ քաղաքն է եղել, քանի որ մարդիկ հարգել են իրեն։

«Ես վերջին 10 տարիներին «օրենքով գողերից» որևէ մեկին չեմ էլ տեսել, չնայած գործի բերումով որևէ առնչություն չեմ ունեցել նրանց հետ։ Իմ օրոք եթե ջահելներն իրար հետ խնդիր են ունեցել, ասել եմ` ներեք իրար ու անցել–գնացել է»,–նշեց նա։

«Օրենքի այս նախագծով քրեական տարրերի դեմ պայքարը անարդյունավետ կլինի». Տիգրան Խաչիկյան

Հիշեցնենք, որ կառավարությունն արդեն իսկ օգոստոսի 29-ին հաստատել է ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին համապատասխան նախագիծը։ Նախատեսվում է քրեական պատասխանատվության ենթարկել քրեական աստիճանահարթակով բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, ինչպես նաև քրեական ենթամշակույթ ստեղծելու, ղեկավարելու, մասնակցելու, ներգրավվելու և պահպանելու համար։