Մահապարտի խոստովանություն. ինչպես է ադրբեջանական ՌՕՈՒ վարձկանը գերի ընկել Արցախում

Այս ռեպորտաժի հիմքում 1994թ–ին Ստեփանակերտի մեկուսարանում նկարահանված հարցազրույցն է։ Երկարատև դատական գործընթացից հետո այդ մեկուսարանում գնդակահարության էր սպասում խորհրդային նախկին ռազմական օդաչու Յուրի Բելիչենկոն։
Sputnik

Ադրբեջանական ռազմաօդային ուժերի վարձու օդաչուի գրոհայինը խոցվել էր ջերմային հրթիռի կողմից 1992թ–ին Ղարաբաղի Մարտակերտի շրջանում։ Կապիտան Յուրի Բելիչենկոն հասցրել էր կատապուլտով նետվել, բայց հայ աշխարհազորայինները գերի էին վերցրել նրան։

Ինչպես արցախցիներն Ադրբեջանին առաջարկեցին վարձակալել Լաչինի միջանցքը. տեսանյութ

Դատական գործընթացը տևեց գրեթե երկու տարի։ Յուրի Բելիչենկոյին դատապարտեցին գնդակահարության։ Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն այդ ժամանակ այն սակավաթիվ լրագրողներից էր, որոնց հետ համաձայնել էր հանդիպել մահապատժի դատապարտվածը։ Ռուսական ՆՏՎ հեռուստաընկերության հետ համատեղ «Ժամանակի մեքենա» նախագծի շրջանակում ներկայացնում ենք նրա խոստովանության արխիվային կադրերը։

Օդաչուն զղջում է և պատմում, թե ինչպես է պատկերացնում մահապատժի իրագործումը։ Ռեպորտաժը եթեր է դուրս եկել 1994թ–ի ամռանը։ Ավելի ուժ նրա մահապատիժը փոխարինվեց 25–ամյա բանտարկությամբ, իսկ 1996թ–ին օդաչուին համաներում շնորհվեց, և նա տուն վերադարձավ։

Արցախի դպրոցներում ուսումնասիրում էին Կալաշնիկովի ինքնաձիգն ու բոբսիկ խաղում. տեսանյութ

Sputnik Արմենիա կայքում ժամանակ առ ժամանակ կարելի է վերհիշել այն կարևոր իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում 1996-2001թթ–ին և պահպանվել Դմիտրի Պիսարենկոյի արխիվում։

Ինչի համար են նախկին գործակալին դատապարտել Խորհրդային միությունում ու ԱՄՆ–ում. տեսանյութ