Երևանում 17–ամյա ուսանողը դանակահարել է 51–ամյա տղամարդուն

Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, ոստիկանները հայտնաբերել են հանցագործության գործիք հանդիսացող դանակը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. Երևանում 17–ամյա երիտասարդը դանակահարել է 51–ամյա տղամարդու, հայտնում է shamshyan.com–ը։

Սարսափելի դեպք Երևանում. տղամարդը հաղորդալարով վերջ է տվել կյանքին

Երեկ` նոյեմբերի 11–ին, Ժամը 16:40-ի սահմաններում, էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ և ձախ կեսերի ու պարանոցի շրջանում կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:

Գյումրիում 40-ամյա կինը դանակահարել է 55-ամյա մի տղամարդու. տուժածը մահացել է

Մինչ էրեբունու բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Նոր Խարբերդ այգեգործական ընկերության բնակիչ, 51-ամյա Ա. Ս.-ն է, ով ժամը 16:00-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում անհայտ անձի կողմից դանակահարվել է:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները տաք հետքերով բացահայտել են նույն օրը Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցած դանակահարության դեպքը:

Բախտագուշակի մոտ գնալը վատ է ավարտվել. 65–ամյա կինը դանակահարել է 27–ամյա տղամարդուն

Բացատրական աշխատանքների շնորհիվ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Շեգավիթի ոստիկանություն է ներկայացել Երևանի բնակիչ, 17-ամյա Մ.Ա.-ն:

Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Դանակահարություն Սևան քաղաքում. 27–ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են դատաձգաբանական, դատափորձագիտական, դատաբժշկական փորձաքննություններ:

Կայքի տեղեկություններով՝ կասկածյալ Մ. Ա.-ն սովորում է Երևանում գործող ուսումնարաններից մեկի 3-րդ կուրսում։ Նա ստորագրությամբ բաց է թողնվել: