Հայաստանում հիփոթեքային վարկերի թիվն աճել է. ինչն է ուրախացրել Փաշինյանին

Ծրագրի շահառուներին հիփոթեքային վարկերը հասանելի են Երևանում 5, մարզերում` 3 տոկոսից ցածր տոկոսադրույքով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Մեկ տարվա կտրվածքով Հայաստանում հիփոթեքային վարկերի թիվն աճել է 23,3 %-ով։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անտառների պահպանությանն ուղղված մեր քաղաքականությունն արդյունավետ է. Փաշինյանի նոր թվերը

«Տեղական սիրո սահմանները պետք է ընդլայնենք». Նիկոլ Փաշինյան

«Այս տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, ՀՀ-ում հիփոթեքային վարկերի թիվն աճել է 23.3 տոկոսով կամ 7261 վարկով: Սա նշանակում է, որ 7261 ընտանիք սեպտեմբերից-սեպտեմբեր (2018-2019,-խմբ.) ընկած ժամանակահատվածում բնակարանի տեր է դարձել: Սա դեռ այն պայմաններում, երբ զինվորականներին մատչելի բնակարանով ապահովելու ծրագիրը չէր մեկնարկել»,-գրել է նա:

Ըստ Փաշինյանի՝«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի վարկերն աճել են 24.9 տոկոսով:

«Տնտեսության մեջ կարևոր են ոչ թե չոր թվերը, այլ հանրային տրամադրությունը». Փաշինյան

Փաշինյանը նորից է նշել, որ ծրագրի շահառուներին հիփոթեքային վարկերը հասանելի են Երևանում 5, մարզերում` 3 տոկոսից ցածր տոկոսադրույքով: Վարչապետի համար ամենաուրախալին այն է, որ օրինակ, «Ազգային հիփոթեքային ընկերությունում» ներկայում նկատվում է հիփոթեքային վարկերի վաղաժամկետ մարումների էական աճ:

Նա դրանից եկել է այն եզրահանգման, որ մարդիկ ոչ միայն վարկ են վերցնում, այլև կարողանում են գումար աշխատել և վաղաժամկետ ազատվել հիփոթեքային վարկի բեռից: