Գորիսում ներդրումային «բում» է. հյուրանոցային թաղամաս է կառուցվելու

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղեկացրեց, որ Գորիսում ներդրողները ցանկանում են հյուրանոցներ կառուցել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Գորիսում ծրագրվում է հյուրանոցային թաղամաս կառուցել: Այս մասին այսօր` նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտնեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:

«Մենք բիզնեսմեններին տարածքներ ենք տրամադրում, իրենք ներդրում են անում, ու այս ամբողջ թաղամասը լինում է հյուրանոցային թաղամաս»,-ասաց քաղաքապետը:

Վարչապետի հարցին, թե կա՞ն այս պահին ներդրողներ, քաղաքապետն ասաց, որ այս պահին շատ լուրջ, ռեկորդային ծավալով ներդրումներ կան քաղաքում, որոնք հիմնականում հյուրանոցային ոլորտում են:

Փաշինյանը գովեց Գորիսի քաղաքապետին. տեսանյութ

Հայաստանում հիփոթեքային վարկերի թիվն աճել է. ինչն է ուրախացրել Փաշինյանին

Առուշանյանի խոսքով` քաղաքում 3 ասֆալտի գործարան կա, 3-ն էլ ամբողջ ծավալով աշխատում են, նույնիսկ չեն հասցնում:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Գորիսում է: Վարչապետին ուղեկցում են ՀՀ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը և Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։

Պատրաստված է Հայաստանում. գյումրեցի եղբայրները պատրաստվում են փայտե ակնոցով գրավել աշխարհը