Բակո Սահակյանը հանդիպել է Արամ Առաջինի հետ

Արցախի նախագահն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը հանդիպել են Բրյուսելում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին Բրյուսել քաղաքում հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հետ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունից:

«Քննարկվել են հայրենիք-սփյուռք, եկեղեցի-հասարակություն փոխհարաբերություններին, Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը սփյուռքում հայապահպանության, հայրենիքի հետ կապերի ամրապնդման և Արցախին մշտապես սատարելու գործում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին Բրյուսել քաղաքում մասնակցել է նաև  Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների կողմից կազմակերպված գալա միջոցառմանը:

Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է Արամ Ա-ին

Բաքվի պահանջներն անհիմն են. Ռուսաստանի ԱԳՆ–ն` Արցախի ներկայացուցիչների այցի մասին

Նա անդրադարձել է Արցախի պետականաշինությանը, ներքին և արտաքին քաղաքականության մի շարք հիմնարար գաղափարների:

Հիշեցնենք, որ  նախագահ  Սահակյանը Բելգիայի Թագավորություն է մեկնել աշխատանքային այցով: Նոյեմբերի 7-ին նա հանդիպում է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Եվրոպայի գրասենյակի տնօրեն Նիկոլա Թավիտյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: