ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Ազգային ժողովի շենքի վարչական տարածքում գտնվող շինության տանիքում բռնկած հրդեհը 17:18-ին մեկուսացվել է: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը: Sputnik Արմենիայի թղթակցի լուսանկարներում երևում է, որ թեպետ հրդեհը մարվել է, բայց տանիքը շարունակում է ծխալ:
Նշենք, որ հրդեհը բռնկել էր Ազգային ժողովի շենքի վարչական տարածքում գտնվող շինության տանիքում: Դեպքի վայրում էր նաև ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, որն անձամբ էր հետևում հրդեհաշիջման աշխատանքներին: Հրդեհը մարելու համար ներգրավվել էր 15 մարտական հաշվարկ:
Հիշեցնենք, որ «911» ծառայությունը 15:11-ին ահազանգ էր ստացել, որ Երևանի Դեմիրճյան փակուղու տներից մեկում հրդեհ է բռնկել: Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Ժամը 15:22-ին հայտարարվել էր հրդեհի բարդության «1-Բիս» աստիճան. դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Սարսափելի դեպք Շիրակում. 2 անչափահաս երեխաների հայրը կախվել է
Հրդեհի բարդության «Թիվ 3» կանչով դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, այնուհետև՝ ևս հինգ մարտական հաշվարկ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 15 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք: