ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, իսկ 3–ը տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 17։50-ի սահմաններում Opel մակնիշի 36 MC 952 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բավրա-Գյումրի ավտոճանապարհի 23 կմ հատվածում դեպի Գյումրի ընթանալիս դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում»,–գրում է կայքը։
Վթար Սոթք-Քարվաճառ ճանապարհին․ տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները, ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։