Զինծառայող Էրիկ Հարությունյանի մահվան գործով ձերբակալվել է ծառայակից ընկերը

Կ.Հ.–ն ձերբակալվել է Հարությունյանին վիրավորանք հասցնելու, ինչպես նաև զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու կասկածանքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Զինծառայող Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է ծառայակից շարքային Կ.Հ-ն։

Արծրուն Հովհաննիսյան. «Դանակահարված զինծառայողի առողջական վիճակը ծանր չէ»

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը) քննվող քրեական գործով՝ Է. Հարությունյանին վիրավորանք հասցնելու, ինչպես նաև զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու կասկածանքով ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կ.Հ-ն:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ ԶՈւ-ում կազմավորվել է կին զինծառայողների հետ տարվող աշխատանքի բաժանմունք

Հիշեցնենք` նոյեմբերի 5–ին, ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի զինանոցում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արարատի Հարությունյանը՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Հարությունյանը մահացել է: Արցախի պաշտպանության նախարարությունըհայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել Արցախում, Էրիկ Հարությունյանը 19 տարեկան էր։