Տաք ու չոր նոյեմբերը շարունակվում է. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Առաջիկա 10 օրերին մեր երկիրը կգտնվի Իրանից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում ջերմաստիճանը կբարձրանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում նոյեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ»  ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-9-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Օնլայն ճշտել վերակենդանացման բաժանմունքի զբաղվածությունը. նախարարի նորությունը

Երևան քաղաքում ևս նոյեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանն էլ իր հերթին տեղեկացրել է, որ առաջիկա 10 օրերին մեր երկիրը կգտնվի Իրանից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում ջերմաստիճանը կբարձրանա` Սյունիքի և Տավուշի հովիտներում հասնելով մինչև +20․․․+23 աստիճանի։