«Տարոն-Ավիան» դադարեցնում է գործունեությունը Հայաստանում

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարել է, որ ավիաընկերությունում արձանագրվել են թերություններ, որոնք շտկելու փոխարեն «Տարոն-Ավիան» որոշել է ընդհանրապես դադարեցնել գործունեությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ում անցկացված տեսչական ստուգումների և արձանագրված թերությունների արդյունքում կասեցվել է ավիաընկերության` օդանավ շահագործողի վկայականը։ Այս մասին հայտնում է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

 «Տարոն-Ավիա» ընկերությունը բողոքել է ՏՄՊՊՀ-ին ՌԴ օդանավակայաններում խտրականության համար

Նոր ավիաընկերություն կհայտնվի հայկական երկնքում

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ընկերությանը տրվել է 6 ամիս ժամկետ` թերությունները վերացնելու համար, սակայն «Տարոն–Ավիան» որոշել է ընդհանրապես դադարեցնել իր գործունեությունը։

«Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ի թիվ 049 օդանավ շահագործողի վկայականի գործողությունը դադարեցվել է»,– հայտնում է Քաղավիացիայի կոմիտեն:

«Տարոն-Ավիան» ՀՀ–ում հիմնադրվել և գրանցվել է 2007 թվականից։

Մոսկվայից Երևան. նոր ավիաընկերություն է գալիս մեր երկիր

«Տարոն Ավիա» ավիաընկերությունը չվերթ է գործարկում դեպի Ռոստով

2017 թվականի ապրիլ ամսվանից Գյումրու «Շիրակ» օդանավակայանում բազավորված «Տարոն Ավիա» ավիաընկերությունը կանոնավոր չվերթեր է իրականացնում Գյումրի-Կրասնոդար-Գյումրի, Գյումրի-Սամարա-Գյումրի և Գյումրի-Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան)- Գյումրի երթուղիներով:

2017թ.–ի նոյեմբերի 17-ից ավիաընկերությունն առաջին կանոնավոր թռիչքն է իրականացրել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից` Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան:

Հայկական միակ ավիաընկերությունը`«Տարոն–Ավիան», Հայաստանից հեռացել էր  2018-ի հունվարին և ներկայում գործունեություն է ծավալում հիմնականում Եվրոպայում: