Վթար Սոթք-Քարվաճառ ճանապարհին․ տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բախվել են «Opel Astra G» և «ԳԱԶ-53» մակնիշների ավտոմեքենաները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ «Հարյուրի ձոր» կոչվող տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ 41-ամյա տղամարդը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Արագածոտնում մեքենան վրաերթի է ենթարկել միանգամից 2 մարդու. նրանցից մեկը տեղում մահացել է

«911 ծառայությունը վթարի մասին տեղեկությունը ստացել է նոյեմբերի 4-ին, ժամը 20:09-ին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ ։

Պարզվել է, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 35-րդ կմ-ին բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Հարություն Մ., ծնված 1978 թ.) և «ԳԱԶ-53» (վարորդ՝ Միրաբ Ղ.) մակնիշների ավտոմեքենաները:

«Էրեբունի» օդանավակայանում հրդեհ է բռնկել. լուսանկարներ և տեսանյութ

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է Վարդենիսի ԲԿ, սակայն ճանապարհին մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Դանակահարություն Սևան քաղաքում. 27–ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց