Ներքաղաքական իրավիճակ, ԼՂ հակամարտության կարգավորում. Սարգսյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին

Սերժ Սարգսյանը դեսպան Թրեյսիին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, առկա մտահոգությունները, դրանց վերաբերյալ ՀՀԿ դիրքորոշումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այսօր` նոյեմբերի 5-ին, հանդիպել են ՀՀԿ կենտրոնական գրասենյակում։ Այս մասին նշված է Սերժ Սարգսյանի պաշտոնական կայքում։

«Թող ձերբակալեն». Սերժ Սարգսյանը խոսել է իր հնարավոր ձերբակալության մասին

Հանդիպմանը մասնակցել են ՀՀԿ ԳՄ և ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներ:

«Ես արժևորում եմ ԱՄՆ դեսպանատան երկարամյա հարաբերությունները Հայաստանի քաղաքական կուսակցությունների, այդ թվում՝ ՀՀԿ-ի հետ։ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի ժողովրդավարական, տնտեսական ու սոցիալական կառավարմանն աջակցելու իր հանձնառությանը, ինչպես դա եղել է մեր դիվանագիտական հարաբերությունների 27 տարիներին»,-ասել է դեսպան Թրեյսին:

Հանդիպման ընթացքում դեսպանը ՀՀԿ նախագահից հետաքրքրվել է կուսակցության առաջիկա ծրագրերով ու գործունեության ուղղություններով և հավաստիացրել, որ այսուհետ նման հանդիպումներ պարբերաբար կնախաձեռնվեն:

Սերժ Սարգսյանը դեսպան Թրեյսիին է ներկայացրել նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, առկա մտահոգությունները, դրանց վերաբերյալ ՀՀԿ դիրքորոշումները, անդրադարձել տնտեսության և անվտանգության խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա վիճակին, ինչպես նաև հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարին:

Պետականը սեփականի հետ չխառնենք. Փաշինյանը ցույց է տվել Սերժ Սարգսյանի նախկին առանձնատունը

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի` Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման կապակցությամբ:

«Հայաստանի իրական ժողովրդավարացումն այլընտրանք չունի: Մենք երկար տարիներ աշխատել ենք այդ ուղղությամբ` միաժամանակ կառուցելով փոխշահավետ գործընկերային հարաբերություններ, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ: Իրական ժողովրդավարությունն է աշխարհում շատ պետությունների համար լրջագույն մարտահրավեր դարձած պոպուլիզմի պատասխանը:

Ի՞նչ կապ ունի Կենտրոնի թաղապետի հրաժարականը Սերժ Սարգսյանի փեսայի հետ

Մեր կուսակցության համար շարունակելու են գերակա մնալ Հայաստանի և Արցախի անվտանգության, տարածաշրջանում կայունության և խաղաղության հարցերը»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ Սերժ Սարգսյանը 2008-2018թթ. եղել է ՀՀ նախագահ։ 2018 թ-ի ապրիլի 23-ին նա հրաժարական տվեց և հեռացավ ակտիվ քաղաքականությունից։