Տաք աշունը չի պատրաստվում «իր տեղը զիջել» ցրտաշունչ ձմռանը. եղանակի տեսություն

Հանրապետության տարածքում առանց տեղումների եղանակը կպահպանվի, օդի ջերմաստիճանն էլ կբարձրանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

«Ժողովուրդ ջան, հեչ չտխրեք». Գագիկ Սուրենյանը դարձյալ արև ու ջերմ եղանակ է խոստանում

Օդի ջերմաստիճանը 4-8-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով:

Երևանում ևս 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ. մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին սպասվում է +12-ից +14, երեկոյան` +4-ից +6, գիշերը` 0-ից +2 աստիճան տաքություն։

«Սուրենյանը ճիշտ էր, մենք` սխալ». Շիրակում տեղացել է առաջին ձյունը. լուսանկարներ

Այսօր գիշեր ամենացածր ջերմաստիճանը կդիտվի Կոտայքի լեռներում, Գեղարքունիքի, Շիրակի մարզերում և Արագածոտնի լեռներում, որտեղ գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կիջնի -9 աստիճանի։