Վրաերթ Երևանում. տուժածը հիվանդանոցում մահացել է

Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը շտապօգնության ավտոմեքենայով` ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. Երեկ՝ նոյեմբերի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 27-ամյա Արտակ Հ-ն իր վարած Howo մակնիշի 35 MZ 114 համարանիշի ավտոմեքենայով Շիրակի և Շարուրի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 71-ամյա Գրիգոր Չ-ին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Սպիտակում բախվել են երկու «Ford»-երը. վարորդներին ու ուղևորներին տեղափոխել են հիվանդանոց

Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով` ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։
Նույն օրը, ժամը 23։50-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժինն ահազանգ է ստացել, որ վրաերթի ենթարկվածը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։

Ավտովթար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին. կա 1 զոհ

Ըստ աղբյուրի` նախապատրաստված նյութերը փոխացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, ավտոմեքենան էլ հետաքննիչի որոշմամբ տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։