Գյումրիում հուշարձան շինություն է քանդվել. տեսանյութ

Գյումրու շուկայի «Լաչինի միջանցք» կոչվող հատվածում 100 տարվա պատմություն ունեցող պարիսպ է քանդվել։
Sputnik

Այսօր` նոյեմբերի 2-ին, «911» ծառայությունը տեղեկություն է ստացել, որ Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ–ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ դեպքի վայր մեկնած փրկարարները պարզվել է, որ մասամբ փլուզվել է տներից մեկին կից քարե պարիսպը (կառուցված 1919 թ.)՝ մոտ 10 քմ:

Բնության հուշարձանները գրեթե չեն պաշտպանվում. ի՞նչ են առաջարկում Վերմիշյանն ու Գասպարյանը

Փրկարարները սահմանազատել են տարածքը և տեղի ունեցածի մասին հայտնել Շիրակի մարզպետարանի ու Գյումրու քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության, hուշարձանների պահպանության ու արտակարգ իրավիճակների բաժիններ։

Նշենք, որ Մայակովսկի փողոցում է գտնվում Գյումրու շուկան։ Այս փողոցը գյումրեցիները «Լաչինի միջանցք» են կոչվում: Փողոցի 15 բնակելի տներ ու կից շինությունները ներառված են 2002 թ–ին ՀՀ կառավարության կողմից հաստատված Գյումրի քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում։

Հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարերը վերադարձվել են Խոջիվանքի պանթեոն. տեսանյութ

Դրանք կառուցվել են 19-րդ դարի վերջին։

«Ով ոչնչացնի այս գրությունը, թող արժանանա աստվածների անեծքին». 3000–ամյա սեպագիր են վնասել