Ռազմակայանի հարցերն արևմտյան գումարներով պետք չէ քննել. Հայաստանում ՌԴ դեսպանատուն

Երևանում զեկույց են ներկայացրել մարդու իրավունքների վրա ռուսական ներկայության ազդեցության մասին։ Զեկույցը ֆինանսավորվել է ԵՄ–ի ու ԱՄՆ–ի հիմնադրամներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն իր զարմանքն է հայտնել կապված Հայաստանում ՌԴ ԶՈւ կայանի ներկայության մասին զեկույցի հետ։

«Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում և դրա ազդեցությունը մարդու իրավունքների վրա» խորագրով զեկույցը ներկայացվել է Երևանում։

Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն աշխատանքային այցով կժամանի Հայաստան

Զեկույցի դոնորներն են Եվրամիության Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովը (CSF EP), Ժողովրդավարության ազգային հիմնադրամը (NDF), որը ֆինանսավորվում է ԱՄՆ–ի կառավարության կողմից։

«Հաշվի առնելով ֆինանսավորման աղբյուրները` անհասկանալի է, ինչպես կարող են նման հետազոտություններն օբյեկտիվ լինել»,– նշված է դեսպանատան հայտարարության մեջ։

Միաժամանակ դեսպանատանը կարևորում են, որ հայ հասարակությունը տեղեկացված լինի 102–րդ ռազմակայանի գործունեության տարբեր ասպեկտների մասին։

«Մենք բաց ենք երկխոսության համար և լրիվ թափանցիկ ենք աշխատում», – նշված է հայտարարության մեջ։

«Մալաքիտի» գաղտնիքը. հայկական ձուկը խոտանվել է ՌԴ–ում, իսկ Երևանում խնդիր չի ունեցել

Նշենք` Հայաստանում ռուսական զինվորականների մեծ մասը ՀՀ քաղաքացիներ են, որոնք ներառված են Իրանի ու Թուրքիայի սահմանի հսկողության մեջ։

Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մեջ մտնող 102-րդ ռազմակայանը Գյումրիում է տեղակայվել 1995 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջպետական համաձայնագրով:

Ավելի վաղ Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն էր տարածել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայաստանյան այցի կողմնապահ հայտարարությունների մասին։ Նման հայտարարությունների նպատակը երկու երկրների հարաբերությունների մեջ պառակտում մտցնելն է, ինչը հակասում է Հայաստանի ու Ռուսաստանի շահերին, նշված էր հայտարարության մեջ։