«Իհա՛րկե կողմ եմ». նախարարը` Ստամբուլյան կոնվենցիայի մասին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնեց, որ ՀՀ–ում գործող օրենսդրությամբ հնարավոր չէ լիարժեք պայքարել կանանց հանդեպ կենցաղային բռնության դեմ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը ստանձնել է մարդու իրավունքների հանդեպ իր պատրաստակամությունը, տորագրել է և հիմա պետք է վավերացնի։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը` պատասխանելով Ստամբուլյան կոնվենցիայի մասին հարցին։

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այս մասով որևէ գործառույթ չունի։ Մեր միակ գործառույթն է աջակցել մարդկանց, ովքեր ենթարկվել են ընտանեկան բռնության, կենցաղային բռնության, նաև մենք իրենց սոցիալական աջակցություն ենք տրամադրում։ Ես կարծում եմ, որ կանանց հանդեպ բռնությունը պետք է կանխարգելել, ծրագրեր իրականացնել և այլն»,– ասաց Բաթոյանը։

Միայն ՀՀ–ում գործող օրենսդրությամբ, նրա խոսքով, հնարավոր չէ լիարժեք իրականացնել այս գործառույթը։ Կոնվենցիան կարող է լրացնել առկա բացը։

Երևանում բողոքի հերթական ակցիան է ընթանում

Լրագրողները հետաքրքրվեցին` կարելի՞ է ենթադրել, որ ինքը` Զարուհի Բաթոյանը, կողմ է կոնվենցիայի վավերացմանը։

«Իհա՛րկե կողմ եմ»,–հաստատեց նա։

Ստամբուլյան կոնվենցիա. ինչո՞ւ են տարամետ «Իմ քայլի» քայլերը

Հիշեցնենք` Ստամբուլյան կոնվենցիա պայմանական անունը ստացած «Կանանց նկատմամբ բռնության ու ընտանեկան բռնության կանխարգելման» կոնվենցիան թեժ քննարկումներ ու բանավեճեր է առաջացրել Հայաստանում։

Ազգային ժողովում Ստամբուլյան կոնվենցիան շուտ չի քննարկվի. Վենետիկից պատասխանի են սպասում

Ընդդիմախոսները պնդում են, որ փաստաթղթի վավերացումը կանաչ լույս կվառի միասեռականների` ընտանիք կազմելու իրավունքի առաջ։ Կողմնակիցները վստահեցնում են, որ փաստաթղթում նման վտանգ թաքնված չէ։

Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ վերապահումներ է հայտնել նաև Հայ առաքելական եկեղեցին։ Հոգևոր առաջնորդները հուլիսի 26-ին կոչ էին արել չընդունել Ստամբուլյան կոնվենցիան։

Նշենք, որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացրել են Եվրոպայի խորհրդի անդամ 33 երկրներ։ Ռուսաստանի Դաշնությունն ու Ադրբեջանը հրաժարվել են ընդունել այն։