Անսովոր էկզոմոլորակ է նկատվել. հայ աստղագետը բացատրել է, թե ինչպես է այն փրկվել

HD 203949 աստղի էկզոմոլորակը խուսափել է աստղի ընդլայնման ժամանակ կլանումից և էվոլյուցիայի փուլի ընթացքում մոլորակային ուղեծրի սահմաններից դուրս գալուց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Գիտնականների միջազգային թիմը TESS տիեզերական աստղադիտակի օգությամբ նկատել է էկզոմոլորակ, որը տեսականորեն չպետք է գոյություն ունենար։ Բանն այն է, որ այն շատ մոտ է աստղին, որն ընդլայնվել է և այդ ընթացքում պետք է ոչնչացներ մոլորակը։

Այլմոլորակայինի գոյության առեղծվածը կամ ինչպես կարող է երկրից կյանք փոխանցվել այլ մոլորակ

Աշխատանքը նվիրված է նոր հետազոտությանը, որը հրապարակվել է The Astrophysical Journal ամսագրում (արդյունքների մասին համառոտ հաղորդվում է Phys.org–ում)։

Վերլուծելով TESS ուսումնասիրությունները HD 212771 և HD 203949 աստղերի հետ, որոնց մոտ ավելի վաղ հայտնաբերվել էին էկզոմոլորակներ, հետազոտողները աստղաֆիզիկոս Տիագո Կամպանտեի գլխավորությամբ ուսումնասիրել են այդ աստղերի տատանումները, ինչի շնորհիվ պարզել են օբյեկտների ֆիզիկական բնութագրերը, այդ թվում` զանգվածը, չափսերը, տարիքը։

Պատուհան դեպի տիեզերք. Ռուսաստանին հետաքրքրում են հայ աստղագետները

Ուսումնասիրելով HD 203949 աստղի վիճակը` հետազոտողները հանգել են եզրակացության, որ այն պետք է ընդլայնվեր կարմիր հսկայի փուլում, որի ընթացքում դրա պատյանը տարածվել է տվյալ մոլորակի ուղեծրից դուրս և պետք է ոչնչացներ այն։ Սակայն դա տեղի չի ունեցել։

Վիկտոր Համբարձումյան. Տիեզերքների արարիչը

Այդ հանելուկը բացատրել է նոր աշխատանքի հեղինակներից մեկը` Պորտուգալիայի Աստղաֆիզիկայի և տիեզերական գիտությունների ինստիտուտի հետազոտող Վարդան Ադիբեկյանը։

Խոսելով HD 203949–ին աստղի մոտ գտնվելու մասին` նա նշել է, որ աստղերը և դրանց մոլորակները միասին են զարգանում։

Հայկական դուդուկը պատրաստվում են ուղարկել տիեզերք

Նրա խոսքով` այդ գիտական դիլեմայի լուծումը թաքնված է հասարակ փաստի մեջ. աստղերը և դրանց մոլորակները ոչ միայն ձևավորվում, այլ նաև միասին են զարգանում։