Փոքրիկ ռոբոտիկը քայլում ու թռչկոտում է մարդու պես. տեսանյութ

Մասաչուսեթսի համալսարանի գիտնականների ստեղծած երկոտանի ռոբոտը կրկնօրինակում է մարդու շարժումները։
Sputnik

Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի նախագծողները երկոտանի ռոբոտ են ստեղծել և անունը դրել HERMES։ Այս մասին հայտնում է news.mit.edu–ն։

Ռոբոտի անվանումը հապավում է և անգլերենից թարգմանաբար նշանակում է «բարձր արդյունավետությամբ ռոբոտացված մեխանիզմներ և էլեկտրամեխանիկական համակարգեր»։

Ռոբոտը կարողանում է մարդ–օպերատորի շարժումներն ընդօրինակել հատուկ ուսուցման համակարգի օգնությամբ։ Ինչպես պնդում են մշակողները, դա թույլ է տալիս կատարել շարժումներ, որոնք նախկինում անհասանելի էին․ թեյը լցնել բաժակի մեջ, փայտը կացնով կոտրել կամ նույնիսկ մարել կրակը ՝ նմանակելով օպերատորի վերջույթների շարժումները: Այնուամենայնիվ, քանի որ ռոբոտը դեռ հավասարակշռության խնդիրներ ունի, այն ամրակցված է մի տեղում։

Հավասարակշռության հետ խնդիրները պետք է լուծի ռոբոտի փոքրացված տարբերակը՝ little HERMES-ը։

Ռոբոտին սովորեցրել են կրկնօրինակել մարդու ձեռագիրն ու նկարել Մոնա Լիզային. տեսանյութ
Մոդելը մարդու միջին հասակի 1/3-ի չափով բարձրություն ունի։ Կազմված է իրանից և երկու ոտքից։ Համակարգը ստեղծվել է «մարմնի» ստորին հատվածը մարզելու և թեստավորելու համար։

Այ քեզ բան. ռոբոտն աշխատանքի է ընդունում մարդուն, իսկ վարորդը «ոչ» է ասում արագաչափին