«Մեր հիմնական առաջնահերթությունը Երևանն ավելի գրավիչ ներկայացնելն է». Դավիթ Գևորգյան

Դավիթ Գևորգյանը կարծում է, որ Հայաստանում և Արցախում տուրիզմը զարգացնելու գործում Երևանը կարևորագույն նշանակություն ունի։
Sputnik

Երևանի գործընկեր-քաղաքների հետ համագործակցային կապերն ակտիվ են։ Մեր մայրաքաղաքն անդամակցում է 8 միջազգային և տարածաշրջանային կառույցների, որոնց շրջանակում ևս ծավալում է միջազգային համագործակցություն: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը։

Զբոսաշրջությունը շարունակում է զարգանալ. Փաշինյանը դիմել է տաքսիստներին ու անցորդներին

«Մեր հիմնական առաջնահերթությունը Երևանն ավելի գրավիչ ներկայացնելն է։ Ի դեպ, գրավչության պահը կարևոր է նաև զբոսաշրջությունը զարգացնելու առումով»,-նշեց նա։

Զրույցի ընթացքում Դավիթ Գևորգյանն անդրադարձավ ինչպես վերջին շրջանում քաղաքային իշխանության արտաքին շփումներին, այնպես էլ նախատեսված ծրագրերին:

Հայաստանը հատուկ պայմաններ կստեղծի չինացի զբոսաշրջիկների համար

«Չմոռանանք, որ Երևանը Հայաստանի և Արցախ աշխարհի տուրիստական բազային քաղաքն է: Բացի այդ, առաջնահերթություն են փորձի փոխանակման ծրագրերը: Եվ, իհարկե, թիրախավորում ենք այն ոլորտները, որտեղ գտնում ենք, որ շատ անելիք ունենք»,- ասաց նա:

Քանի զբոսաշրջիկ է Հայաստան այցելել 2019-ի առաջին կիսամյակում

Նշենք, որ Երևանը շուրջ 40 «քույր քաղաք» ունի, թեպետ արտաքին կապերով զբաղվող մասնագետները նախընտրում են գործածել գործընկեր-քաղաք արտահայտությունը: