Չարենցավանում Lexus-ի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա երեխայի

Նշվում է, որ դեպքից հետո վարորդը փախուստի չի դիմել, երեխային հիվանդանոց է տեղափոխել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Կոտայքի մարզում հոկտեմբերի 30-ին, ժամը 17։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 34-ամյա Արթուր Հ-ն իր վարած Lexus RX-330 մակնիշի 90 CQ 001 համարանիշի ավտոմեքենայով Չարենցավան քաղաքի Իսահակյան փողոցում վրաերթի է ենթարկել Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 7-ամյա Ս. Մ-ին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Արմավիրի մարզում Opel-ը մխրճվել է տրակտորի մեջ․ վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու հետաքննիչները

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Մասիս քաղաքում երիտասարդներ են դանակահարվել